News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 31-ին ընդունել է  Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին, Հայաստանում մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսին,  մշտական ներկայացուցչության տնտեսագետներ Ֆրացիսկո Պարոդին եւ  Արմինե Մանուկյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտին ու հանքարդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես խոսվել է էներգետիկ արտադրող կայանների, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման  եւ նոր էներգաբլոկի կառուցման խնդիրների շուրջ:

Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նպատակով աշխատանքները ընթացքի մեջ են: Անցած տարեվերջին Մոսկվայում ստորագրված համաձայնագրերի համաձայն՝ ռուսական կողմը ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների համար տրամադրելու է 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ (15 տարի մարման ժամկետ, 3 % տոկոսադրույք) եւ 30 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2018 թվականին, այնպես որ նոր էներգաբլոկը շահագործման հանձնվի 2027 թվականին եւ այսօր արվում է   հնարավոր ամեն ինչ՝  այդ ժամկետներում տեղավորվելու համար:

Երվանդ Զախարյանը  խոսել է նաեւ Հայաստանի ընդերքի ոլորտի մասին եւ նշել, որ ներկայում իրականացվում են ընդերքի ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ինչն այդ բնագավառի ներդրումային դաշտը կդարձնի ավելի արդյունավետ ու գրավիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Ամենաշատ