News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր տարիներ այս հողերի վրա ապրեցին… Սակայն այս պատմական ողբերգության հետ չբախվեցին: Իրենց լեզուն, կրոնը, ինքնությունը տարիներ շարունակ ստիպված եղան թաքցնել իրենց հարևաններից, նույնիսկ երեխաներից: Նրանք հայերն են, ովքեր այս հողերի հին ազգերից են…

Նախորդ մասերը կարող եք կարդալ. Մաս 1 եւ մաս 2

Ֆըրաթ Բաքըրջըօղլու, 22 տարեկան

Ծագումով Ադըյամանից` Քահթալըից եմ: Ստամբուլ գալուս նպատակը հայկական դպրոցում գրանցվելն ու սովորելն էր: Նախակրթարանից մինչև լիցեյ սովորեցի հայկական դպրոցում: Գրանցվելուց հետո պետությունից նախազգուշացնող ուղերձ ստացանք, որ հայ չենք: Եթե այս գրանցամատյանները դեռ պահվում են, արդյոք բխո՞ւմ է նրանից, որ պետությունը մեզ դեռ որպես սպառնալիք է դիտարկում: Լիցեյում նույնպես նույն խնդիրն ունեցա: Հետո ինչ էլ արեցինք, չկարողացանք հիմնավորել, որ հայ ենք:

Չենք կարողանում ասել, որ ճնշումների դարաշրջանն ավարտվել է

Օրինակ` թեև Սևակ Բալըքչըն ապաքաղաքական հայ էր, այնուհանդերձ սպանվեց զինվորականների աչքի առաջ, և սրա մեղավորը դեռ չի պարզվել: Մարիցա Քյուչյուքը٫ որի մարմնի վրա դանակով խաչ էին գծել٫ սպանվեց հայերով խիտ բնակեցված թաղամասում: Այս սպանության հետքն անգամ չգտան: Այս իրողությունների հետ կարող են առերեսվել միայն ժողովրդավարական ուժերը: Անցյալի հետ առերեսումը կկանխի նաև հետագա ոճրագործությունները: Հայերս մի խոսք ունենք. «Մենք նախաճաշը, իսկ քրդերն էլ ճաշը եղան»:

ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՌԵՐԵՍՎԵԼՆ Է

Թուրքիա-Հայաստան փակ սահմանն ու ապրիլի 24-ին նշվող Չանաքքալեի տոնակատարությունը ցույց են տալիս, որ պետությունը դեռ դիմադրում է առերեսմանը: Չեմ կարող ասել, որ այս կետում պետությունից շատ սպասելիքներ ունեմ: Հասարակական ու պետական ճնշումը նույնությամբ շարունակվում է: Որպես Անատոլիայից գաղթած հայեր` մենք էլ ձուլվելու վախ ունենք և մեր ինքնությունը թաքցնելու անհրաժեշտություն ենք զգում: Օրինակ` ես հույս չունեմ, որ որևէ պետական վարչությունում կարող եմ աշխատանք գտնել:

Այս ուղղությամբ սպասելիքներս ժողովրդավարական բլոկներից են: Խորհրդարան ներկայացված առերեսման օրինագիծը կարող է որպես դրական քայլ ընդունվել: 2014 թ. ցավակցական ուղերձը նույնպես կարևոր է: Առնվազն ընդունում էր, որ կոտորած է եղել: Անհրաժեշտ է, որ այս հայտարարությունը շարունակություն գտնի: Թուրքիայի առջև շարունակաբար ծառացող խնդիր լինելով` այս հայտարարությունը նաև մի թռիչք է, որ կբացի Թուրքիայի ճանապարհը: Այս առերեսումը կթեթևացնի և՛ պետության, և՛ հասարակության բեռը: Եվ այս առերեսման շնորհիվ հնարավոր կլինի հույսով նայել մեր ապագային: Այն, որ այսօր գլխավոր լրատվամիջոցները, պետական այրերը, անգամ պետականամետները խոսում են Հայկական հարցի մասին, ցույց է տալիս, թե որքան է փոխվել ընկալումը: Ֆաշիստական ազգայնականներն անգամ արդեն կարող են «Արեցինք, սակայն ինչու արեցինք» ձևով բացատրություններ տալ: Հրանտ Դինքի նման անունները և Մարդու իրավունքների ասոցիացիայի նման կազմակերպություններն այս փոփոխության առաջնորդը դարձան: Սպասում ենք, որ այս գործընթացում հատկապես մտավորականներն առաջնային դիրք կզբաղեցնեն և կխոսեն:

Պատմության գրքերը ո՞ր պատմությունն գրված

Քանի դեռ պատմության գրքերում չի փոխվել ընկալումը, չենք կարող խոսել մի փոփոխությունից, որը սկսվելու է ժողովրդից: Այս գործընթացները պետության համար ինդեքսային են: Թեև ես հայկական դպրոցում եմ սովորել, սակայն մեր պատմության ուսուցիչները դասերից շատերի ժամանակ պատմում էին, որ հայերը դավաճան են եղել: Արդեն իսկ ցածր գիտակցական մակարդակ ունեցող փակ հայկական համայնքը, որ ապրում է աղավնու անհանգստությամբ, թե իր ինքնությամբ գոյատևող հայկական դպրոցում անգամ նման ֆաշիստական արտահայտություններով դաս է պատմվելու, իր միայնությունը լքելուց բացի՝ այլ գործի օգտակար չի կարող լինել: Առանձին ճնշման տարր է նաև այն, որ հայկական դպրոցնորում նշանակված տնօրեններն ու ուսուցիչներն աշխատում և զեկույց են կազմում գործակալների նման:

Դժվարին է նաև հայկական դպրոցների ներկայիս վիճակը: Լոզանից հետո հայկական դպրոցներին հատուկ դպրոցի կարգավիճակ է տրվել٫ և քանի որ վարձավճարները բարձր էին, գրանցումը բոլոր հայերի համար հնարավոր չեղավ: Այս իրավիճակում հայերը կրկին ստիպված եղան պետական դպրոցների հույսին մնալ: Միաժամանակ տեսնում ենք, որ այս դպրոցները որպես ներքին սպառնալիք էին ընկալվում: Առանձին քննարկման թեմա է նաև այն, որ դպրոցներում նշանակվում էին ազգայնական զգացումով համակված թուրքեր: Մեր թուրք ընկերներից մեկը, ով Ժողովրդական կրթության կենտրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, հայկական դպրոց էր դիմել, սակայն չկարողացավ նշանակվել٫ չնայած ընդունվել էր դպրոցի ղեկավարության կողմից: Մեր ընկերը համակարգի կողմից չնշանակվեց, քանի որ այս հարցերում դյուրազգաց անձնավորություն էր:

Ամենամեծ գինը, ամենամեծ շեմը` Հրանտ Դինքը

Հնուց ի վեր հայերը մտածում են ու վախենում՝ ասելով` «Թող ապրիլ ամիսը չգա, 1915թ. մասին չխոսվի»: Սակայն Հրանտին հաջողվեց հաղթահարել այս վախը: Նրա սպանությունը գուցե և ամբողջ կյանքում մղած պայքարի պտուղն է: Հրանտ Դինքը, ով ոչ միայն ազգայնական գաղափարախոսների, այլև հայ ժողովրդի կողմից էր լուրջ դիմադրության արժանանում, նպատակ ուներ այս երկու հասարակություններին համախմբել մարդկայինի մասշտաբներում: Տրապիզոնում և նման այլ վայրերում հանդիպումներից հետո մարդիկ սրահից արտասվելով էին հեռանում: Միայն Հրանտ Դինքի մահից հետո սկսվեց խոսվել, որ Անատոլիայից ենք, այստեղին ենք պատկանում, և նույնիսկ այստեղի ամենահին ժողովուրդներից մեկն ենք: Պաշտոնական պատմության ամենամեծ հիշատակի մեծարումը Հրանտ Դինքին նվիրված քայլերթն էր: Այդ օրը բոլոր այլախոհները միախմբվելով ընդհանուր պայքարի շնորհիվ ժողովրդավարացման էվոլյուցիան ամբողջացնելուն ուղղված քայլ կատարեցին: Քանի դեռ պետության մեջ չկա կազմակերպված ընդդիմադիր մեխանիզմ, ժողովրդավարության խնդիրը չի լուծվելու: Հույսս չի վերականգնվելու٫ քանի դեռ չի փոխվել սահմանադրությունը, որում ամրագրված է, թե այս հողերում ապրող ամեն ոք թուրք է: Պետք է առերեսվել անցյալի հետ: Պետք է ճանաչվի հայ ինքնությունը, պետք է հնարավորություն ստեղծվի, որ 1915 թ. ի վեր Անատոլիայից դուրս ապրող հայերը վերադառնան Անատոլիա: Ինչպես ասում էր Հրանտը٫ ճիշտ է, որ այս հողերի վրա աչք ունենք, սակայն այդ հողերի խորքը թափանցելու համար ենք Անատոլիան ուզում…

Իմ ընկերների մեծ մասը քուրդ է… Ինչո՞ւ թուրք ընկեր չունեմ

Մեր շրջապատը ձևավորվում է մարդկանցից, ովքեր ինչ-որ գաղափարախոսություն ունեն և ժողովրդավարական պայքար են մղում, գիտակցության որոշակի մակարդակի են հասել: Իմ ընկերների խումբը հիմնականում քրդերն են ձևավորում: Մենք մեր ինքնության պատճառով կամա թե ակամա մեկուսացած ենք: Թուրքերն էլ շարունակում են պաշտպանել իրենց պատերը: Սակայն մենք այստեղ ենք և պատրաստ ենք հարաբերություն հաստատել մեր մշակութային հասարակության բոլոր հատվածների հետ: Երկխոսություն կհաստատենք այն մարդկանց հետ, ովքեր կարող են մտածել մարդկայինի մասշտաբներում: Բացի ժողովրդավարական պայքար մղող շրջանակներից٫ մյուսների հանդեպ٫ ովքեր տարածություն են պահում մեր միջև. ոչ մի բան չենք կարող անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ