News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Բրազիլիայից ներկրված հավերը, մասնավորապես՝ «Սադիա» տեսակի, տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն են կարող պարունակել:

Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, թե կենդանական ծագման սննդամթերքի ներմուծումը Հայաստան թույլատրվում է, եթե սահմանային վերահսկողության արդյունքներով հաստատվում է տվյալ սննդամթերքի համապատասխանությունը դրա անվտանգությանը ներկայացվող պահանջներին:

Սահմանային հսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի ռիսկային չափորոշիչներով պայմանավորված՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար իրականացնում է անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ լաբորատոր հետազոտություն:

Այդ շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքում ներմուծված «Սադիա» ապրանքանիշի սառեցված հավերում աճի խթանիչների (այդ թվում՝ տեստոստերոն հորմոնի) ցուցանիշները եղել են թույլատրելի սահմաններում:

Ծառայությունն ուշադրության առանցքում է պահում հատկապես որոշակի ռիսկեր պարունակող սննդամթերքի ստուգման ընթացքը եւ այսուհետ էլ շարունակելու է ամբողջությամբ ու խստորեն իրականացնել ներմուծված ապրանքատեսակների սահմանային հսկողությունը՝ ապահովելով ռիսկային սննդամթերքի պարբերական փորձաքննություն, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ կիրառելով օրենքով սահմանված սահամանափակման միջոցներ։

Տպել
Ամենաշատ