News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկահայերը ողջունում են Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի՝ ապրիլի 12-ին մատուցած պատարագի ժամանակ արած հայտարարությունը, որով նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

«Հատկապես մեծ նշանակություն ունի ոչ թե այն, թե ինչ ասաց նա, այլ ինչպես ասաց։ Երբ Ֆրանցիսկոսը օգտագործեց ցեղասպանություն բառը 100 տարի առաջ կատարվածը բնութագրելու համար, նա դրանով նոր բան չասաց։ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը նույն բանը գրել էր 2001թ., իսկ Ֆրանցիսկոսն այդ բառն օգտագոծել էր նաեւ նախկինում։ Սակայն ժամանակն ու պայմանները, որոնցում Պապն արեց այդ հայտարարությունը՝ Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ, հայ կրոնական եւ քաղաքական բարձրաստիճան առաջնորդների ներկայությամբ, ուժեղ միջազգային արձագանք առաջ բերեցին։ Ողջ աշխարհի հայերը իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Ֆրանցիսկոս Պապին, իսկ Թուրքիան կատաղության մեջ է հայտնվել»,- գրում է Los Angeles Times-ը։

Պարբերականը հիշեցրել է, որ Ֆրանցիսկոսի հայտարարությունը ողջունեց Հարավային Քալիֆորնիայի մեծ հայկական համայնքը, որը շարունակում է պայքարել Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար։ «Հիանալի է, որ Պապն այդքան ուժ ունի ասել դա։ Նա անվախ է եւ խիզախ»,- ասել է հոգեկան առողջության մասնագետ Սեդա Հայկը, որը ներկա էր Գլենդելում Սուր Գրիգոր հայ կաթողիկե եկեղեցում մատուցվող պատարագին։

Գլենդելի քաղաքապետ Զարե Սինանյանը հայտարարել էր. «Պապը համարձակ դիրքորոշում ընդունեց՝ չնայած Թուրքիայի սպառնալիքներին»։

Ինչպես գրում է The Boston Globe-ը, Բոսթոնի եւ նրա շրջակայքի հայերը արդեն ողջունել են Ֆրանցիսկոսի հայտարարությունը, որը շատերին հույս տվեց, որ մյուս համաշխարհային առաջնորդները նույն կերպ կվարվեն։

Պարբերականը նշում է, որ Պապի խոսքը երջանկության արցունքներ է առաջ բերել տեղի հայերի մոտ։ «Մենք ուրախ ենք, որ վերջապես կա համաշխարհային առաջնորդ, ամենակարեւոր կրոնական առաջնորդը, որը ճանաչում է Ցեղասպանությունը։ Դա նշանակում է, որ Ֆրանցիսկոսը մարդու իրավունքների ջատագով է։ Դա մեզ հույս է տալիս, որ ողջ աշխարհը կճանաչի Ցեղասպանությունը եւ մեքն այդպիսով կկարողանանք կանխել նման հանցագործությունները»,- ասել է Ուոթերթաունի դպրոցի տնօրեն Հուրի Բոյամյանը։

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Մասաչուսեթսի հանձնաժողովի համանախագահ Էնթոնի Պարսամյանը Հռոմում էր գտնվում, երբ Ֆրանցիսկոսը հայոց ջարդերը Ցեղասպանություն էր որակել։ Նրա խոսքով՝ դա հզոր պահ էր։  Հայագիտության ազգային միության խորհրդի անդամ Ստեփան Փիլիկյանը նշել է, որ Ֆրանցիսկոսը համանման հայտարարություն էր արել, երբ դեռեւս կարդինալ էր։

Ինչը  հատկապես կարեւոր է, հայերը հույս ունեն, որ Պապի հայտարարությունը կնպաստի Հայոց ցեղասպանության լայն ճանաչմանը եւ հնարավոր փոխհատուցմանը։ «Մենք մտածում ենք մեր կորցրածի դիմաց փոխհատուցում ստանալու մասին»,- նշել է Բոյամյանը։ Հայ երիտասարդների դաշնության անդամ Գառնի Արմենյանը համաձայն է նրա հետ։ «Մենք մեր երկրում չենք ապրում եւ հույս ունենք մի օր վերամիավորվել նրա հետ։ Միշտ պայքարել ենք այդ ջարդերը ցեղասպանություն եզրով որակելու համար։ Դա մե մռայլ պատմության մի մասն է»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ