News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրիայի խորհրդարանը առաջին անգամ ցանկանում է Հայոց ցեղասպանության հարցում իրերն իրենց անուններով կոչել։  Եկող շաբաթ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ÖVP ) ու Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPÖ) խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ են ներկայացնելու։ Այս մասին տեղեկացնում է Wiener Zeitung ավստրիական պարբերականը։

Բանաձեւի տեքստը դեռ չի հրապարակվում։ Փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանը դնելու առաջարկով հանդես են եկել  ÖVP խմբակցության ղեկավար Ռայնհոլդ Լոպատկան եւ SPÖ-ի անդամ  Անդրեաս Շիդերը։

Ավստրոհունգարիան եւ Գերմանական կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Ցեղասպանության ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին։ Բեռլինն ու Վիեննան տեղյակ էին հայերի զանգվածային ջարդերի եւ տեղահանությունների մասին, սակայն  չմիջամտեցին այդ հանցագործությունները  կանխելու համար, գրում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ