News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հանրահավաք տեղի կունենա։ Հանրահավաքը կկազմակերպվի «Ռուս-հայկական համագործակցություն» եւ «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունների համատեղ ջանքերով։

Ակցիան տեղի կունենա ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 15։00-ին, Գորկու անվան զբոսայգում։ Հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Հանրային պալատի անդամներ, ռուսական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ազգային հասարակական միություններ։ 

Նշենք, որ Ռուսաստանի Պետդուման 1995թ. ապրիլի 14-ին արած հատուկ հայտարարությամբ դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը։ Պետդումայի հայտարարությամբ ապրիլի 24-ը սահմանվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ