News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին՝ ժամը 20։15-ին,(խորհրդանշում է 2015թ.) Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ ֆիլհարմոնիկ երգչախմբի յուրօրինակ համերգ։ Այս մասին ապրիլի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների պետական հանձնաժողովի  համակարգող Վիգեն Սարգսյանը։

Աշխարհի ավելի քան 43 երկրների 100 երաժիշտներ հատուկ ժամանելու են Հայաստան՝ հարգանքի  տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ կատարելու այս 100 տարիների ընթացքում ապրած հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ որպես վերածննդի խորհրդանիշ։  «Ապրիլի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Հիշողության քարտեզ»  փաստագրական ֆիլմի ցուցադրությունը, որը մեր շնորհակալության կարեւորագույն դրսեւորումն է։ Ֆիլմը Հայաստանում օտարերկրյա միսիոներների գործունեության մասին է»,- նշել է Սարգսյանը։ 

Հայերին օգնող էստոնացի միսիոներուհուն նվիրված մեկ այլ ֆիլմ՝ Wake up the Souls-ը, կցուցադրվի Հանրապետության հրապարակում System of a Down խմբի համերգից առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ