![](img/news/26/31/42/default.jpg)
2013 թվականից կենդանիների իրավունքների պաշտպանության Nonhuman Rights Project հասարակությունը դատարական կարգով փորձում էր հասնել Լեո եւ Հերկուլես շիմպանզեների համար իրավունքների շնորհման, որոնք պահվում են Սթոուն-Բրուքի համալսարանի գիտահետազոտական կենտրոնում: Նրանք նույն իրավունքներն են պահանջում նաեւ մասնավոր սեփականություն համարվող եւս երկու կապիկի համար:
Ըստ Informing-ի, իրավապաշտպանները ցանկանում են հասնել վանդակներից այս կենդանիների ազատագրման՝ նրանց Ֆլորիդայի արգելոց տեղափոխելու համար: Նրանք պնդում են, որ պրիմատները բարձր ինտելեկտ ունեն, ունակ են բարդ էմոցիաներ զգալ եւ իրենց անհատականություն են համարում: Այդ պատճառով հարկավոր է նրանց հավասարեցնել մարդկանց:
Դատարանը մի քանի անգամ չի բավարարել Nonhuman Rights Project-ի հայցերը, բայց այս անգամ գործով զգալի առաջընթաց է նկատվում: Science ամսագրի թղթակիցների հաղորդմամբ, շիմպանզեները շահերը ներկայացնող փաստաբանները կարողացել են Նյու Յորքի Գերագույն դատարանի դատավոր Բարբարա Ջաֆֆեին համոզել, որ պրիմատների վրա տարածվում է Habeus corpus-ը. օրենսդրական ակտ, որը թույլ է տալիս վիճարկել կալանքի տակ պահվելու օրինականությունը:
Nonhuman Rights Project-ի փաստաբանները լավատեսորեն են տրամադրված եւ մայիսի 6-ին նախանշված հաջորդ դատական նիստում օգտագործելու են դատավոր Ջաֆֆեի որոշումն այն մասին, որ շիմպանզեներն օժտված են Habeus corpus իրավունքով: