News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Թուրքական հոսք»-ի հունական հատվածի շինարարության համար 2 մլրդ եվրո է անհրաժեշտ, եւ ռուս-եվրոպական կոնսորցիումը կարող է ներգրավել այդ միջոցները: Աթենքում կայացած բանակցություններից հետո այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Նրա խոսքով, ռուսական կողմը երաշխավորում է, որ Թուրքիայի տարածքով տարեկան 47 մլրդ խորանարդ մետր գազ կմղվի, ինչն իր հերթին հունական կողմին թույլ կտա լրացուցիչ վարկեր ներգրավել՝ երկրում այլ նախագծեր իրականացնելու համար:

Ինտերֆաքսի փոխանցմամբ, Հունաստանի էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը հաղորդել է, որ խողովակաշարի շինարարության մասին համաձայնագիրը ծրագրվում է ստորագրել առաջիկա շաբաթների ընթացքում:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Աթենքը Մոսկվայից մինչեւ 5 մլրդ եվրո կստանա՝ որպես «Թուրքական հոսքի» կանխավճար: Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այդ լուրերը:

«Թուրքական հոսքը» փոխարինելու է «Հարավային հոսքին», որի շինարարությունը սառեցվեց 2014 թվականի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ