News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ ժողովրդի հանդեպ 100 տարի առաջ վայրագություն է իրականացվել, սակայն Թուրքիան մինչ օրս չի ճանաչել կատարվածը, ինչը ոչ մարդկային քաղաքականության եւ վերաբերմունքի դրսեւորում է։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնային խորհրդի կոմիտեի անդամ, ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Ռուսաստանում այդ հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել։ «Վերջերս ինձ հարց տվեցին, թե ինչու է այդ ցավը մեզ հասկանալի։ Քանի որ  նման մի բան մենք տեսել ենք 70 տարի առաջ, երբ գերմանացի օկուպանտները խորհրդային ժողովրդի հետ անում էին այն, ինչ 100 տարի առաջ հայերի հետ անում էին թուրքերը»։

Հարցին, թե քայլեր ձեռնարկվու՞մ են այսօր Իրաքում եւ Սիրիայում ցեղասպանության կանխման համար, Ռիժկովը պատասխանեց. «Որպեսզի բոլորն իրենց նորմալ պահեն ողջ աշխարհում՝ ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Իրաքում, ե՛ւ Լիբիայում, պետք է, որ Ռուսաստանը ուժեղ պետություն դառնա, եւ ԱՄՆ-ն հաշվի նստի նրա հետ։ Երբ կար ԽՍՀՄ-ը, Ամերիկան նման բաներ իրեն թույլ չէր տալիս, եւ որքան Ռուսաստանն այսօր ուժեղ է դառնում, այնքան հաճախ են նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանին ագրեսոր համարում։ Մեզնից ի՞նչ ագրեսոր»։

Ռիժկովը նաեւ նշեց, որ ռուս խորհրդարանականները արել են հնարավոր ամեն բան Ցեղասպանության 100 ամյակը հավուր պատշաճի նշելու  համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ