News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցնցում է, հուզիչ հարգանք եւ մեղավորների նկատմամբ ուժգին զայրույթ առաջացնում։ Այդ մասին ասել է իսրայելցի փորձագետ-ցեղասպանագետ Իսրայել Չարնին ՝ Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում։

«Ես առաջարկում եմ կազմակերպություն ստեղծել, որի շրջանակներում Հայաստանն ու հայ ժողովուրդը կառաջնորդի մեզ՝ ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչներիս եւ բոլոր ապրումակցողներին։ Եւ կազմակերպության նպատակը կլինի հանուն կյանքի իրավունքի արշավի եւ միջոցառումների անցկացումը»,- ասել է փորձագետը։

Նա նկատել է, թե 1915 թվականը համարում է Հայոց ցեղասպանության սկիզբ։ Ըստ փորձագետի, այլախոհության ցանկացած ճնշում հիվանդություն է։

«Ես առաջարկում եմ, որ մենք դիմադրենք ցեղասպանությունների կրկնությանը։ Այդ համաշխարհային կազմակերպությունը, եթե աշխատի Հայաստանի գլխավորությամբ, կհամախմբի միջազգային դիրքորոշումը ցեղասպանության ժխտման դեմ, կօգնի ցեղասպանություն վերապրած բոլոր ազգերին։ Ես Հայաստանին կառաջարկեի գլխավորել այդ արշավը, որի նպատակը մարդկային կյանքի սրբության եւ անձեռնմխելիության քարոզչությունն է լինելու։ Անհրաժեշտ է բոլորին հասցնել, որ մարդկային կյանքն արժեքավոր եւ անձեռնմխելի է։ Դրանից ոչ միայն Հայաստանին, այլեւ ողջ աշխարհին մեծ օգւոտ կլինի»,- նշել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ