News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարությունը հայտարարություն է տարալե Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, Ցեղասպանության հետեւանքների վերացման ու ընթացող դանդաղ ցեղասպանության կապակցությամբ հայ ազգի դիմագրաված մարտահրավերի մասին:

Հայտարարությունում ասվում է.

«Հայ ազգը մեկ դար առաջ ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի ծրագրած ու գործադրած եւ միջազգային որոշ ուժերի ուղղակի եւ անուղղակի մեղսակցությամբ իրականացված ցեղասպանության:

Հայությունը ցեղասպանվեց եւ հայրենազրկվեց ոչ միայն որովհետեւ չուներ պետականություն, այլ նաեւ որովհետեւ չունեցավ բավարար կազմակերպվածություն, նրա վերնախավը գտնվեց հանցավոր աստիճանի միամիտ, չկանխատեսեց սպասվող զարգացումները, չունեցավ բավարար շրջահայացություն ու պատասխանատվության գիտակցություն:

Մարդկության դեմ կատարված եւ «քաղաքակիրթ աշխարհի» կողմից անտեսված այդ ոճիրը կես դար համարյա բացառապես սուգի պայմաններում հիշատակելուց հետո հայությունը, 1965թ-ից ապրիլի 24-ը սկսեց համարել պայքար եւ պահանջատիրություն խորհրդանշող օր, որն արդյունքավորվեց որոշ երկրների եւ կառույցների կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչմամբ:

Ոճիրից մեկ դար անց ցեղասպանության հետեւանքների վերացման համար հայության պայքարը պետք է թեւակոխած լիներ այլ բարձունքներ, քան փաստի ճանաչման ու դատապարտման հերթական գրանցումները: Սակայն ո՛չ Սփյուռքի դասական կազմակերպվածքը, եւ ո՛չ էլ առավել եւս քառորդ դարի պատմություն ունեցող հայկական ձեւական պետականությունը չգտնվեցին ազգային առաքելության պատասխանատվության բարձրության վրա:

Ավելին: Հայաստանում հաստատված եւ տարիների ընթացքում ամրապնդված ռեժիմը, առաջնորդվելով բացառապես իր սեփական անձնական եւ խմբակային նյութական շահերով, վարեց այնպիսի հակաազգային, հակապետական եւ հակամարդկային քաղաքականություն, որի արդյունքում  երկրի բնակչության կեսն արդեն լքել է իր օջախն ու արտերկրում գտնվում է ձուլման ճիրաններում: Հայ ազգը հայանուն մարդկանց ձեռամբ ենթարկվում է դանդաղ ու սպիտակ ցեղասպանության ու հայրենազրկման:

Նույն այս ռեժիմն այսօր աշխարհին ներկայանում է 1915թ ցեղասպանության ժառանգորդ ժողովրդի ներկայացուցչի կեղծ դիմակով: Արտաքին աշխարհից արդարություն պահանջողն իր տանը պետք է արդարություն հաստատած լինի:

Հայ ժողովրդի նկատմամբ ինքն իսկ ցեղասպանություն իրականացնող ռեժիմը բարոյական իրավունք չունի արտաքին աշխարհից նույն ժողովրդի նկատմամբ անցյալում իրականացված ցեղասպանության կապակցությամբ արդարություն պահանջելու: Դա սեփական ժողովրդի նկատմամբ հերթական ծաղր ու խաբեություն է: Նա նման պահանջ ներկայացնելու ու այն հետապնդելու ունակություն էլ չունի: Օտար երկրների, հեղինակությունների  եւ կառույցների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, որոնք, չնայած իրենց շատ ուշացած լինելուն, այլ պայմաններում պիտի համարվեին բացառապես դրականորեն  եւ լինեին բացառապես ողջունելի,  Հայաստանում տիրող ներկա ռեժիմի պայմաններում կարող են եւ ծառայել այնպիսի ծրագրերի ու նպատակների, որոնց վերահսկողությունից զրկված են Հայաստանն ու հայությունը:

Ներկայումս ընթացող դանդաղ սպիտակ ցեղասպանության կասեցման եւ ապա մեկ դար առաջ իրականացված եւ չհատուցված ցեղասպանության հետեւանքների վերացման համար անշրջանցելի անհրաժեշտություն է Հայաստանում տիրող ներկա կործանարար ռեժիմի հեռացումը եւ ինքնիշխան, արժանապատիվ, կենսունակ ու հայ ազգն իր շուրջ համախմբող պետականության ձեւավորումն ու ամրացումը:

Մեր միլիոնավոր զոհերի նկատմամբ իսկական ու ազնիվ հարգանքի մատուցումն ու Հայոց Ցեղասպանության հետեւանքների վերացումն ուղղակիորեն փոխկապակցվում են ներկա ռեժիմի հեռացման ու նոր որակի պետության ստեղծման մեր ունակության հետ:

Հիմնադիր Խորհրդարանը եւ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը վերստին կոչ են անում ս․թ․ ապրիլի 24-ի ժամը 18:00-ին հավաքվելու Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում`

–     հարգանքի հավաքական տուրք մատուցելու  Հայոց Ցեղասպանության զոհերին եւ վերահաստատելու մեր վճռականությունը` ինքնիշխան, արժանապատիվ եւ հզոր Հայաստանի եւ Հայաստանակենտրոն հայության ջանքերի միջոցով վերացնելու Ցեղասպանության հետեւանքները,

–     սկիզբը դնելու` իր վարած հակազգային, հակապետական եւ հակամարդկային քաղաքականությամբ 100 տարի առաջվա ցեղասպանությունն իր ավարտին հասցնող Հայաստանյան ներկա ռեժիմի հեռացման գործընթացին, եւ

–     որպես ներկա ռեժիմի հեռացման գործընթացի առաջին քայլ, պայքարելու քաղբանտարկյալների ազատագրման համար:

Սույն հայտարարության հրապարակումից մինչեւ 2015թ ապրիլի 24-ի ժամը 18:00-ի հանրահավաքը, Հիմնադիր Խորհրդարանը եւ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը զերծ են մնում այս կապակցությամբ հրապարակային այլ միջոցառումներից եւ ակցիաներից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
«Փաստ». Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին...
«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել...
«Հրապարակ». Մանդատների հարցը կգա՞ օրակարգ
Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա...
Ամենաշատ