News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը պնդում է, որ որդու գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանը չի ստացվել, իսկ գործով կալանավորված Նորիկ Սահակյանի փաստաբանը «ընդամենը ենթադրություն է արել»:

«Հովիկ Արսենյանի հայտարարությունը, թե փորձաքննության պատասխանը եկել է, և որդիս մահացել է կոկորդին մեկ հարված հասցնելուց, ընդամենը ենթադրություն է, սուտ։ Ես չեմ հասկանում, թե ինչ ուժի տեր են կալանավորված տղաները, որ մեկ հարվածով երեխուս կոկորդը ջարդել են։ Նրանք 4-ով մտածված գիշերը ծեծելով սպանել են Հայկազին։ Հայ երեխայի սպանության մասին է խոսքը, որին սպանել են Սաֆարովները, այդ 4 տականքները հայ կոչվելու իրավունք էլ չունեն»,- NEWS.am-ին ասաց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Նա նշեց, որ Նորիկ Սահակյանի փաստաբան Հովիկ Արսենյանը իրավունք չուներ նախաքննության ընթացքում որեւէ հայտարարություն անել՝ նշելով, որ փաստաբանին նույնիսկ կարող են պատասխանատվության ենթարկել:

«Մեղադրյալ Նորիկ Սահակյանն առաջին անգամ հայտարարեց, որ իրեն մեղադրում են զուտ նրա համար, որ ինքը գիշերը ժամը 02:00-ի սահմաններում արթուն է եղել և սպաների հետ պարապմունք է անցկացրել։ Հետաքրքիր է, թե այդ ժամին ինչ պարապմունք էին անում: Դրանից հետո նույն փաստաբանը հայտարարեց, որ Նորիկը հարբած չի եղել, խմիչքի հետ ընդհանրապես կապ չի ունեցել։ Բայց փորձաքննության պատասխանները այլ բան ապացուցեցին։ Բացի դրանից՝ ես կասկածում եմ, որ այլ բան էլ օգտագործած կլիներ»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Նշենք, որ Հովիկ Արսենյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Հայկազ Բարսեղյանի մահը վրա է հասել կոկորդին հասցված վնասվածքից:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում  փետրվարի 16-ին կալանավորվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ստո'ւմ ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի. զոհվածի մայրերը կառավարության դիմաց են
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերը այսօր…
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն է տրվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է...
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Ամենաշատ