News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում բրուցելոզ հայտնաբերված 22 անձանցից 9-ը գտնվում են հիվանդանոցներում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ հիվանդաների վիճակը բավարար է, առկա է դրական դինամիկա, նրանք գտնվում են Աբովյանի, Հրազդանի եւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցներում: Բրուցելոզով վարակվածները Կոտայքի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ են:

22 քաղաքացիներից մյուս մասի դեպքում բուժումը կատարվում է ամբուլատոր կերպով, իսկ հիվանդանոց տեղափոխվածների մեջ կա նաեւ 13-ամյա երեխա: Լիանա Թորոսյանը նշեց, որ հիմնականում թիրախ խմբերից ավարտել են նմուշառումները, բայց բժիշկներին զգուշացրել են, եթե որեւէ մեկը դիմի անալիզ հանձնելու համար, չմերժել:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաեւ գյուղի բնակիչներից մի քանիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ