News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի  24-ը մեզ, հայերիս  համար, ոչ այնքան սգո, որքան որ պայքարի, վրիժառության ու վերածննդի օր է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԵԿՄ նախագահ Արցախի հերոս, գեներալ – լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իր ուղերձում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

ՀՀ Երկրապահ կամավորականների միության,  Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների, եռասերունդ  երկրապահի եւ անձամբ իմ անունից , ի  շարունակություն մեր դեռ երկու տարի առաջ սկսած  միջոցառումների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  այս  ուղերձն եմ հղում հայ ժողովրդին ու   առաջադեմ համայն մարդկությանը:

Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ՝ հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը՝ անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

1895 – 1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի եւ երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ անկյունում էլ լինի:

Այո՛, ապրիլի  24-ը մեզ, հայերիս  համար, ոչ այնքան սգո, որքան որ պայքարի, վրիժառության ու վերածննդի օր է:

Հակառակ Օսմանյան կայսրության եւ թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրերի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մաքառեց եւ 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք – ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից, Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության շնորհիվ ազատագրվեց Արցախը, եւ որպես անկախ պետություն Մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով Ցեղասպանության բարդույթից՝ հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ:

Մեր պայքարը մեր ինքնության պահպանման  ու մեր պատմական հայրենիքի համար շարունակվում է:

Այսօր՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեր առջեւ բացվում են պատմական ճշմարտության վերականգման հորիզոնները, եւ անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ  միասնության ու մեր պետության շուրջ համախմբման  են կոչում:

Մենք շնորհակալ ենք առաջադեմ մարդկությանը սրտացավ ու արդարամիտ պահվածքի համար:

Վատիկանի Սուրբ  Պետրոս տաճարում մատուցված պատարագն ու Հռոմի  պապ Ֆրանցիսկոս առաջինի ելույթը,  Եվրախորդարանի ընդունած վերջին բանաձեւը, երկու տասնյակից  ավելի պետությունների կողմից Հայոց ցեղասպանության  ճանաչումը առաջադեմ  մարդկության արդարացի մոտեցումն են: Մենք  կարծում ենք, որ այդ մոտեցումը  կշարունակվի  այնքան,  մինչեւ  Թուրքիան  հարկադրված կգնա համապատասխան զիջումների,  փոխհատուցման,  հայկական պատմական տարածքների վերադարձման:

Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել ուժեղ եւ հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը:

Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների, երկրապահ կամավորականների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում՝ հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները եւ շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը հավատն է սեփական ուժերի հանդեպ եւ որի ուժը համայն հայության միասնությունն է:

Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 22-23-ը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երեւանում կազմակերպված ,, Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հինգ տասնյակ երկրներից միջազգային հանրության կողմից ճանաչված 600 մասնակիցների երկօրյա գլոբալ ֆորումի ընդացքում հնչած կոչերն ու ուղերձերը:

Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասված մեր միլիոն ու կես նահատակները, մի սրբազան արարողություն, որ վերջին անգամ կատարվել է 400 տարի առաջ:

Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 23-ի երեկոյան ժամը 19:15 համայն աշխարհով սփռված Հայոց եւ տարբեր այլ քույր եկեղեցիների զանգերի 100 ղողանջները:

Միասնությամբ մենք կհասնե՛նք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը:

Միասնությամբ մենք կպաշտպանե՛նք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի:

Ուրեմն, միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման, արդարացի պահանջատիրության ապահովման ու  մեր  պատմական տարածքների  փոխհատուցման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ