News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Ջեֆֆ Քոլյերի եւ Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելիի գլխավորությամբ:

Այցի ընթացքում ապրիլի 23-ին եւ 24-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում գեներալ Լի Թաֆանելին նշել է, որ հաշվի առնելով ԱՄՆ Կանզաս նահանգի կողմից Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած լինելու եւ ապրիլի 24-ը Հիշատակի օր հռչակելու փաստը, Հայաստան-Կանզաս հարաբերությունների յուրահատուկ բնույթը եւ հետամուտ լինելով այդ հարաբերությունները խորացնելու գործին, Կանզասի նահանգապետ պարոն Սեմ Բրաունբեքսի հրամանագրով այս տարի ապրիլի 24-ը հռչակվել է որպես Հայոց Ցեղասպանության 100-ամյակի օր:

ՀՀ պաշտպանության նախարարը իր երախտագիտությունն է հայտնել հյուրերին հայ ժողովրդի կողքին կանգնելու ու բարոյական մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Սեյրան Օհանյանը կարեւորել է նաեւ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության կայուն զարգացումը եւ այդ համագործակցության շրջանակներում իրականացվող բազմաթիվ ծրագրերը:

Հանդիպման վերջում Կանզասի փոխնահանգապետը եւ Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալը ՀՀ պաշտպանության նախարարին են հանձնել նահանգապետ Սեմ Բրաունբեքսի հրամանագրի պատճենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ