News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր, երբ տարբեր երկրներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթեր են ընդունում, ճիշտ ժամանակն է, որ Թուրքիայի վրա ճնշում գործադրենք եւ ստիպենք ճանաչել  Հայոց ցեղասպանությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիպրոսի՝ ազգությամբ հայ քաղաքական գործիչ Մարիոս Կարոյեանը, որը Հայաստան է ժամանել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: 

«Ապրիլի 24-ը կարեւոր օր է ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ մարդկության համար, քանի որ Ցեղասպանությունից 100 տարի անց քաղաքակիրթ աշխարհը դեռ լռում է: Թեեւ այսօր կան շատ խորհրդարաններ, կազմակերպություններ, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, դժբախտաբար, դեռ կան այնպիսի երկրներ, որոնք լռում են: Մենք պետք է պայքարենք, որ բոլորն ընդունեն Հայոց ցեղասպանությունը: Սա է մեր պարտականությունը, հենց այս ուղղությամբ պետք է շարժվենք առաջիկայում: Հիմա ճիշտ ժամանակն է, որ մենք ճնշում գործադրենք Թուրքիայի վրա, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սա է Թուրքիայի պարտավորությունը, եթե նա ցանկանում է լինել ժամանակակից պետություն»,- ասաց նա:

Մարիոս Կարոյեանի խոսքով՝ թեեւ անցած տարի Էրդողանն իր վշտակցությունն է հայտնել հայ ժողովրդին 1915թ. զոհված երեխաների համար, սակայն սա բավարար չէ. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սա է Թուրքիայի պարտավորությունը միջազգային հանրության առջեւ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ