News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ։ Այն սարսափելի եւ, ցավոք, չսերտված դաս է ողջ մարդկության համար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, որն իր գրառումը վերնագրել է «Ցավդ տանեմ»։

«Առ այսօր ոչ մի երկիր եւ ոչ մի ժողովուրդ երաշխավորված չէ ողբերգության կրկնությունից։ Հենց այդ պատճառով էլ կարեւոր է պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանության։ Թեկուզ 100 տարի անց դատապարտել հանցագործությունը, հռչակել ցանկացած հակամարտության վեճի նման «լուծման» անթույլատրելիությունը, ստանձնել քաղաքական պարտավորություններ»,- գրել է Ավակովը։

«Այսօր՝ 2015 թ. ապրիլին, ողբերգական իրադարձությունների հարյուրամյակի րը Եվրախորհրդարանըհռչակել է ցեղասպանությւոնների զոհերի հիշատակի եվրոպական օր։ Եվրոպան հիշում է մեկուկես միլիոն զոհերին, խոշտանգված, սովից մահացած մարդկանց, որոնց միակ մեղքը մարդասպանների առջեւ «սխալ» ազգությունն ու «սխալ» հավատքն էր։

Եկեք մենք էլ տանենք հայ ժողովրդի ցավը, որ ողբերգությունը երբեք չկրկնվի»,- կոչ է արել Ավակովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ