News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանողներին այսօր՝ ապրիլի 24-ին, հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ նրանց հետ զրուցել հայ-ֆրանսիական հարաբերությունների, Հայաստանում ֆրանսերեն լեզվի զարգացման շուրջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հանդիպմանը մասնակցած ուսանողները:

«Որպես հայ-ֆրանսիական համալսարանի ուսանողուհի՝ մեծ պատիվ էր հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ: Հանդիպումը շատ լավ է անցել, նա շատ անմիջական էր: Նախագահը խոսեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման եւ ապագայում սպասվող ծրագրերի մասին»,- ասաց ուսանողուհիներից մեկը:

Հանդիպմանը ուսանողները տվել են նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցեր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղեկցել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ֆրանսիայի նախագահը հանդիպել է համալսարանի ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ