News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Չինաստանի Գուանդուն նահանգի Հեյուան քաղաքում, որը անվանում են դինոզավրերի հայրենիք, ճանապարհային բանվորները դինոզավրերի քարացած ձվեր են գտել։

Բանվորները հողից դինոզավրերի 43 ձվեր են հանել։

Չինաստանի հարավում տեղակայված Հեյուանը 2004 թվականին հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ շնորհիվ թանգարանի, որտեղ դինոզավրի ձվերի ամենամեծ հավաքածուն է պահվում։ Բանվորների գտածոն կհամալրի թանգարանի ցուցանմուշների քանակը։

Թանգարանի տնօրենը CNN-ի լրագրողներին ասել է, թե սա առաջին դեպքն է, երբ հնությունները հայտնաբերվում են քաղաքի կենտրոնում։ 19 ձվեր չափազանց լավ են պահպանվել։ Դրանցից ամենամեծի տրամագիծը կազմում է 12 սանտիմետր, հաղորդում է Mignews-ը։

Մասնագետները մտադիր ե ն ուսումնասիրել դրանք՝ պարզելու, թե ինչ դինոզավրի ձվեր են։ Հեյուանում հայտնաբերված ձվերի մեծամասնությունը օվիռապտորների դասի ռեպտիլիաներ են ե  բադակտուց դինոզավրեր։ Դրանք այս տարածքում ապրել են 89 մլն դոլար։

Քաղաքում ընդամենը հայտնաբերվել է 17 հազար ձու։ Առաջին գտածոն արվել է 1996թ., շինհրապարակում խաղացող երեխաների կողմից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ