News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ թուրք տղամարդը հարձակվել է հանրահավաքի մասնակից հայ տղամարդու վրա, մարմնական վնասվածք հասցրել։

Horizon Weekly պարբերականի փոխանցմամբ, նախօրեին, երբ երթն անցնելիս է եղել Մանհեթենի 3-րդ ավենյուով, թուրք ցուցարարը հարձակվել է Սեդրակ Բալաբանյանի վրա։ Նա հրել է հային, գցել փողոցում, եւ վերջինիս վրաերթի է ենթարկել անցնող մի մեքենա։

Չարագործին ձերբակալել են Նյութ Յորքի ոստիկանները, որոնք հսկում էին երթի անվտանգությունը։

Սեդրակ Բալաբանյանի դուստրը՝ Ջանին Բալաբանյանը պարբերականին հայտնել է, որ դեպքի վայր ժամանակ շտապօգնությունը իր հորը տեղափոխել են Նյու Յորքի Փրեսբիթերյան հիվանդանոց, որտեղ նա այժմ բուժօգնություն է ստանում, քանի որ վթարից հետո կոտրվել են նրա ոտքերը։

Սեդրակ Բալաբանյանը Նյու Յորքում մասնակցելիս է եղել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ