News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գիտնականները գնահատել են Չեռնոբիլի կրկնության հնարավորությունը: Ըստ նրանց, առաջիկա տասնամյակներում Ֆուկուսիմայի եւ Չեռնոբիլի կրկնության հավանականությունը 50% է:

Շվեյցարացի եւ դանիացի գիտնականները բազմակողմանի վերլուծության են ենթարկել 1946 թվականից սկսած աշխարհի բոլոր ատոմային կայաններում հայտնի վթարների եւ միջադեպերի փաստերը:

Սփենսեր Ուիթլիի ղեկավարությամբ գիտնականները որոշել են չհենվել ՄԱԳԱՏԷ-ի տվյալների վրա եւ վթարների սեփական ցանկն են կազմել: Այդ վարկանիշում նրանք առաջարկել են հենվել ոչ թե արտանետումների, այլ վթարի հետեւանքները վերացնելու արժեքի վրա:

Ըստ Газета-ի, գիտնականների հաշվարկներով, Ֆուկուսիմայի վթարի հետեւանքով վնասը կազմել է 166 մլրդ դոլար. դա ամբողջ աշխարհի ատոմային էներգետիկայի վթարներից վնասի 60%-ն է կազմում:

«50% հավանականությամբ Ֆուկուսիման կկրկնվի առաջիկա 50 տարիների ընթացքում, Չեռնոբիլը՝ 27 տարիների»,- եզրակացրել են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ