News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրյուսելի ազատ համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մասնագետ Գրիշա Սաֆարյանը նամակ է գրել որը ղեկավարում է Բրյուսելի Սեն Ժոս տեն Մյուդ շրջանի ղեկավար ծագումով թուրք  բելգիացի պատգամավոր Էմիր Քիրին։

Ինչպես հաղորդում է  La Libre բելգիական պարբերականը, այդ նամակում ասվում է. «Հարգելի՛ Էմիր։ Դու պարտվեցիր։ Ողջ աշխարհի կողմից ճանաչված պատմական ճշմարտության դեմ քո անիմաստ պայքարը զուր է։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ ժամանակն է անցնել արժանապատվության կողմը։ Ոչ թե նրա համար, որպեսզի հաճույք պատճառես մեզ՝ հայերիս, այլ հենց քեզ համար եւ քո պատվի համար։

Գիտե՞ս, թե ով է պատկերված այս լուսանկարում, որը արվել է 1926թ. Թեհրանում։ Սա իմ պապն է՝ Գրիշա Սաֆարյանը։ Նրան հաջողվել էր փախչել Ցեղասպանությունից։ Մի քանի տարի անց նա մեկնեց Բելգիա, ինչպես եւ դու, եւ դարձավ Իրանի հյուպատոսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա պարաշյուտիստներ էր փրկում, որոնց որոնում էին գերմանացի օկուպանտները։ Մի՞թե դա չէ քեզ ապաստան տված երկրի համար ամենագեղեցիկ արարքը, ազնիվ եւ վտանգավոր պայքար մղել նացիզմի դեմ։

Արժանապատվությունը մարդու մեջ դաստիարակված որակներից ամենակարեւորն է։ Վստահ եմ, որ դու դրա հետ համաձայն ես, Էմի՛ր։

Կարդացե՞լ ես, թե «թուրքական պետության պատմագրության» մասին ինչ է գրում պատմաբան Պիեռ Վիդալ Նակեն իր «Հիշողության մարդասպաններ» գրքում։ Ամենայն հստակությամբ ասվում է. «Թուրքերը ժխտման պատմագրության կենդանի օրինակ են»։

Իսկ դու, Էմի՛ր,  գիտե՞ս արդյոք  Թաներ Աքչամին եւ թուրք մտավորականներին, որոնք դանդաղ, սակայն վստահորեն ընտրում են ճշմարտության ճանապարհը։

Դու չես կարող հավատալ նրան, ինչ դու ինքդ ես ասում։ Դու չես կարող ապրել նեգացիոնիստի պիտակով։

Իսկ ես կդադարեմ անհանգստանալ նեգացիոնիստների մասին։ Նրանք պարտվել են։ Ցեղասպանության 100-ամյակն ու նեգացիոնիզմի 90-րդ տարելիցը։ Մենք նշում ենք հայ ազգի հաղթանակն ու վերածնունդը։

Ընտրությունը քոնն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ