News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կոլորադոյից ուսանող Ռոջեր Հենրին 3D տպիչով կրիայի համար պատյանի պրոթեզ է տպել:

Պրոթեզի համար նա կենսաբանորեն քայքայվող պլաստիկ է օգտագործել, իսկ դրա նախատիպի մոդելավորման եւ ստեղծման համար Ռոջերը շուրջ 600 ժամ է ծախսել:

Այն նախատեսված է Կլեոպատրա անունով կրիայի համար, որը սխալ սնվելու հետեւանքով վնասել է իր «զրահը»: Ըստ Ռոսբալտի, եթե չլինեին ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները, կրիան երկար կյանք չէր ունենա:

S2 կայքի փոխանցմամբ, ներկայում Կլեոպատրային այնպիսի սնունդ են տալիս, որը պետք է նպաստի նրա պատյանի վերականգնմանը: Շուրջ 4 տարի անց պրոթեզի տակ առողջ պաշտպանիչ ծածկույթ կձեւավորվի, եւ հնարավոր կլինի կենդանուն ազատել պրոթեզից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ