News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, մայիսի 5-ին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ շուրջ 200 մարդ է վիրավորվել, այդ թվում 13 ոստիկան: Այս մասին հաղորդում է երկրի ՆԳ նախարարությունը:

Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 2 հազար մարդ: Նրանք հրդեհել են աղբամանները եւ ոստիկանական մեքենաները, կոտրել կառավարության շենքի պարսպի մի մասը:  Բազմությունը ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:

Անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության առաջնորդ  Զորան Զաեւը երկրի վարչապետ Նիկոլա Գրուեւսկիին մեղադրել է 2011-ի հունիսին սպանված 22-ամյա Մարտին Նեշկովսկիի սպանության հանգամանքները թաքցնելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Զաեւի պնդմամբ, Նեշկովսկիին հանրահավաքի ժամանակ ծեծելով սպանել են վարչապետի թիկնապահները: Ընդդիմադիր գործիչն իր հայտարարությունները հիմնավորող ձայնագրություններ է ներկայացրել, որտեղ վարչապետն ու ՆԳ նախարար Գորդան Յանկուլոսկան, իբր, քննարկում են մարդասպանի ինքնությունը թաքցնելու ռազմավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ