News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլում կրկին ծանր են տարել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը՝ այն շոկային որակելով:

Թուրքական Dunya gazetesi կայքը գրել է, որ եւս մեկ երկիր 1915-ը կոչեց Ցեղասպանություն:

Թուրքական CNNturk-ը եւս մեծ տեղ է հատկացրել հիշյալ լուրին՝ շեշտելով, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը 1915-ին տեղի ունենացածը անվանել է Ցեղասպանություն:

Իշխանամետ Yeni Safak պարբերականը գրել է, թե Լյուքսեմբուրգի խորհրդարանում սկանդալային որոշում է կայացվել: Պարբերականը հիշեցրել է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման մեջ նշվել է, թե այն Թուրքիայի դեմ թշնամական քայլ չէ:

Թուրքական Milliyet-ը եւս գրել է թեմայի մասին՝ նշելով, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը 1915-ը ճանաչեց որպես ցեղասպանություն, սակայն շնորհակալություն են հայտնեց Դավութօղլուին եւ Էրդողանին՝ հայերի թոռներին ցավակցելու համար:

Թուրքական Internethaber-ն այս լուրը վերնագրել է. Մեծ շոկ Թուրքիայի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ