News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Համաշխարհային սարդոստայնին միացած համակարգիչը զգալիորեն նվազեցրել է  տպագիր գրքի դիրքերը։ Հիմա շատ ավելի հեշտ է տեղեկություն գտնել համացանցում, քան համապատասխան գրքի համար մտնել գրադարան։

Սակայն շատ մասնագետներ կարծում են, որ էլեկտրոնային տեղեկությունը չի կարող ամբողջովին փոխարինել գրքերին, առավել եւս՝ գեղարվեստական գրականությանը։ Վերջին տարիներին Հայաստանի վիճակագրական ծառայությունը սկսել է տեղեկություններ հրապարակել երկրում գրադարանների գործունեության մասին, որը լույս է սփռում երկրում ընթերցանության մակարդակի վրա։

Այսպես, անցյալ տարվա տվյալներով՝ երկրում գործում էր 865 զանգվածային գրադարան եւ 3 հանրապետական։ Ընդհանուր ֆոնդում կա 19 մլն գիրք, որոնց 50.2 տոկոսը բաժին է ընկնում հանրապետական գրադարաններին։ Նշենք, որ տեխնիկական, գյուղատնտեսական եւ տնտեսական գրականության 80 տոկոսը կենտրոնացած է հենց հանրապետական գրադարաններում։ Կարելի է հաշվել բնակչության շրջանում ընթերցողների քանակը (հանրապետական գրադարանները չհաշված)։ Այդ առումով առաջատար դիրքերում է Սյունիքը, որտեղ բնակչության 26 տոկոսը օգտվում է գրադարաններից։

Առավել հաճախ գիրք են կարդում Վայոց Ձորում։ Այնտեղ ամեն ընթերցող տարեկան 16 անգամ գրադարան է այցելում։ Երկրորդ տեղում է Շիրակը (13 անգամ), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սյունիքը (12 անգամ)։ Երիտասարդների շրջանում ամենաընթերցասեր հանրությունն ունեն Արագածոտնի ու Տավուշի մարզերը՝ 38 տոկոս։ Ամենաընթերցասեր թոշակառուները Շիրակի մարզում են։ Այնտեղ գիրք կարդացողների շրջանում թոշակառուների բաժինը կազմում է 10 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքում այդ ցուցանիշը ընդամենը 3 տոկոս է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ