News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մամուլի ներկայացուցիչներին զգուշացրել են արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի անձնական կյանքի իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Sky News-ը: Համապատասխան նամակները՝ Ուիլյամի եւ Քեյթի մամուլի խոսնակ ստորագրությամբ, ոստիկանությունն ուղարկել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուիլյամն ու Քեյթը իրենց որդու եւ նորածին դստեր հետ կմեկնեն Անմեր Հոլլի նստավայր, որը գտնվում է Նորֆոլքում:

Նրանց ընտանիքը Քենսինգթոնի պալատը լքել է չորեքշաբթի, հաղորդում է Gazeta-ն:

Լրագրողներին ուղղված նամակում նշվում է, որ Քեմբրիջի արքայազն ու Քեյթ Միդլթոնն իրենց անձնական կյանքի իրավունքը հարգելու «ավելի քան խելամիտ ակնկալիք» ունեն:

Նրանք այս պալատում կանցկացնեն մի քանի շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ