News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Greenpeace-ը քննադատել է նորվեգական կառավարության՝ Շպիցբերգենի արշիպելագի շելֆում նավթի արդյունահանման ծրագիրը:

Բնապահպանական կազմակերպության հաղորդագրության համաձայն, Նորվեգիան աճուրդի է հանել Բարենցի ծովի հյուսիս-արեւելյան հատվածում երեք նավթային գոտի, որը կոչվում է «շպիցբերգենյան քառակուսի»:

«Դա բացարձակ նոր տարածք է նորվեգական արդյունաբերության համար: Երկիրը երբեք այդքան հեռավոր հյուսիսում նավթ չի արդյունահանել»,- հաղորդել է Greenpeace-ը: Բնապահպանները նաեւ հավելել ոն, որ Շպիցբերգենը յուրահատուկ կարգավիճակ ունի, սակայն Նորվեգիան չի ճանաչում արշիպելագում սեփական շելֆի առկայությունը՝ այն համարելով երկրի շելֆի շարունակություն:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, նավթային գոտիների բաժանման մասին Նորվեգիայի կառավարության որոշումը, բնապահպանների կարծիքով, վկայում է Արկտիկայի բնության պահպանման շուրջ իր պարտականություների հանդեպ երկրի իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը:

1920 թվականին ստորագրված Շպիցբերգենյան տրակտատն ամրագրել է արշիպելագի նկատմամբ Նորվեգիայի ինքնիշխանությունը, սակայն պայմանագրի բոլոր մասնակիցները՝ ավելի քան 50 պետություններ, դրա ռեսուրսների շահագործման հավասար իրավունքներ ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ