News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ferrari ընկերության գլխավոր դիզայներ Ֆլավիո Մանցոնին, որը հետաքրքրվում է գիտական ֆանտաստիկայով, պատկերել է ապագայի տիեզերանավի մասին իր պատկերացումը: Թռչող սարքն իր մեջ համադրում է ընկերության դասական եւ ժամանակակից մոդելների մի շարք տարրեր: Այս մասին գրում է Form Trends-ը:

«Ես մեծացել եմ Սարդինիայում, վեց հարկանի շենքում, որի տանիքին հսկայական հարթակ կար: Ինձ թվում էր, որ մի գեղեցիկ օր այնտեղ ՉԹՕ վայրէջք կկատարի: Ես փոքր-ինչ անհանգստանում էի դրանից, բայց միաժամանակ ինձ համար շատ հետաքրքիր էր»,- նշել է Մանցոնին:

Ըստ Motor-ի, դիզայները ոճական որոշ լուծումներ վերցրել է Ferrari Modulo-ից, որը ներկայացվել է 1970 թվականին, Ժնեւի ավտոսրահում: Ֆուտուրիստական նախատիպը մշակել է Pininfarina-ի դիզայներ Պաոլո Մարտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ