News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դեւիսի Կալիֆորնիական համալսարանի ուսանողական մարմնի ղեկավարությունը բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Թուրքիայից դուրս բերել կապիտալը՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտման հետ: Բանաձեւը Դեւիսի եւ Կալիֆորնիական համալսարանին ընդհանրապես կոչ է անում Թուրքիայից դուրս բերել 72.6 մլն դոլարի չափով ներդրումներն ու արժեթղթերը՝ Հայոց ցեղասպանության եւ դրա ժխտման համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱՄՆ Հայ երիտասարդաց դաշնակցության մամուլի ծառայությունից:

Բանաձեւի առնչությամբ կազմակերպված լսումների ժամանակ ուսանող Վահե Սարգսյանն ասել է. «Ես սարսափելի զայրացա եւ հիասթափվեցի, երբ իմացա, որ Կալիֆորնիական համալսարանն ավելի քան 70 մլն դոլարի ներդրում է կատարում թուրքական պետությունում: Ինչպես երեւում է՝ Կալիֆորնիական համալսարանն անուղղակիորեն մասնակցում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման արշավին: Ուրախ եմ, որ Դեւիսի Կալիֆորնիական համալսարանի ուսանողական մարմնի ղեկավարությունը, բուհի մյուս մասնաճյուղերի հետ միասին, հանդես է եկել նախաձեռնությամբ, որն ուղղված է Թուրքիայից կապիտալի դուրսբերմանը. երկիր, որը կանոնավոր կերպով ժխտում է Ցեղասպանությունը»:

Հիշեցնենք, որ նման բանաձեւեր են ընդունել նաեւ Լոս Անջելեսի, Բերքլիի եւ Իրվայնի Կալիֆորնիական համալսարանների ուսանողական մարմինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ