News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.26
EUR
526.74
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սիսի Կաթողիկոսարանի պատմական կալվածքի վերադարձի գծով Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացված գործընթացը պատմական եզակի կարեւորություն ունեցող դատ է: Այս մասին, մայիսի 13-ի երեկոյան, ԱՄՆ Նյու Ջերսիի հայ համայնքի շուրջ 100 պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

«Չմոռանանք, որ 100 տարվա ընթացքում առաջին անգամ մեր եկեղեցին՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջոցով իրավական քայլի է դիմում: Արեւմտյան Հայաստանում ու Կիլիկիայում բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքներ դեռ մնում են բռնագրավված ցեղասպան թուրքի կողմից: Խոսքից գործի անցնելով մեր Սուրբ Աթոռը նախաձեռնողը եղավ իրավական քայլի դիմելով:

Բնականաբար դյուրին չէր այս քայլը եւ դյուրին չի լինելու առաջիկա գործընթացը, սակայն, մեր ազգային պահանջատիրության շրջագծում կալվածքների վերադարձը կարեւոր բնագավառ է՝ ուր մենք ահավասիկ փորձում ենք մուտք գործել: Ճի՛շտ է որ իրավական այս թղթածրարը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, բայց սա մասնակի դատ չէ, դրա իրավատերը մեր եկեղեցին է, Հայաստանն է ու ամբողջ հայությունը: Այս գիտակցությամբ է, որ ուզում ենք մեր ժողովուրդը մոտենա այս դատին: Նաեւ չմոռանանք, որ հսկա աղմուկ հանեց մեր այս դատը թե թուրքական, թե միջազգային շրջանակներում: Մեր ազգային պահանջատիրության առումով որքան այս իրավական քայլը կարեւոր է՝ նույնքան էլ կարեւոր է նրա առաջացրած հակազդեցությունը»,-ընդգծել է Արամ Ա-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Աստղիկ Ալեմյանը
Աստղիկը 5 տարեկան է եղել, երբ ցեղասպանության հետեւանքով կորցրել է ծնողներին եւ եղբայրներին․․․
Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի խորհրդարանին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն
Խնդրում եմ Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառել Խորհրդարանի կուսակցությունների օրակարգում եւ քաղաքական հայտարարության մեջ...
Կանադայում կբացվի հազարավոր հայ որբերի փրկած Սառա Քորնինգի արձանը
Նա օգնել է հազարավոր հույն, հայ եւ ասորի որբերի փրկությանն ու խնամքին…
Բելառուսական խորհրդարանականների պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ
Բելառուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ...
ԱՄՆ դպրոցների ուսուցիչների համար անցկացրել են սեմինարներ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ
Ցեղասպանության վերաբերյալ ուսուցման շրջանակում այս տարվա ամռանը ԱՄՆ-ում մեկօրյա աշխատաժողովներ են անցկացվել...
Կարո Փայլանը եւ Էբրու Գյունայը ելույթ են ունեցել Արգենտինայի Կոնգրեսում
Նրա խոսքով՝ «շատ դժվար է գրեթե ֆաշիստական միջավայրում պայքարել տարբեր ժողովուրդների իրավունքների համար»...
Ֆոտոռեպորտաժներ