News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի փողոցներից հանում են հայր եւ որդի Ալիեւների նկարները։

Ինչպես գրում է contact.az-ը, հանում են նաեւ ստորգետնյա անցումներում ոսկյա եւ բրոնզե տառերով գրված նախագահների մեջբերումները։

Լրագրողների հարցին, թե ինչ նպատակով է դա արվում, գործադիր իշխանությունները հրաժարվում են պատասխանել։ Պարբերականը ենթադրում է, որ դա արվում է Եվրոպական խաղեր 2015-ի նախաշեմին։ «Պատճառն այն է, որ իշխանությունները սկսել են հասկանալ, որ նախագահների նկարների եւ մեջբերումների նման քանակը չի համապատասխանում ժողովրդավարական եւ բարգավաճ Ադրբեջանի իմիջին, որը նրանք փորձում են ներկայացնել աշխարհին»,- նշում է աղբյուրը։

Նշենք, որ Եվրոպական խաղերի նախաշեմին Ադրբեջանի հասցեին հնչող քննադատություններ են հայտնվել։ Պարբերականը նշում է, որ դրա ֆոնին միանգամայն հասկանալի է, որ Եվրոպական խաղերի ժամանակ, երբ երկրում բազմաթիվ եվրոպացի լրագրողներ են լինելու, իշխանությունը փորձում է վերացնել ավտորիտար ռեժիմի հետքերը վկայող ապացույցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ