News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր զինված ուժերը՝ նախկին խորհրդային հանրապետություններում հետագա ընդլայնման համար: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նրա խոսքով, «հարեւան Վրաստանի հետ 2008 թվականին Ռուսաստանի պատերազմը եւ 2014 թվականին Ուկրաինայից Ղրիմի բռնագրավումը» ցույց տվեցին, որ Մոսկվան պատրաստ է օգտագործել ցանկացած անկայուն վիճակ այն երկրներում, որոնց նախկինի պես համարում է իր ազդեցության ոլորտ:

«Նրանք ամենից արագն ու առաջինն են իրենց տանկերը դուրս բերելու հարցում: Ահա թե ինչու մենք կարող ենք ասել, որ Եվրասիական մայրացամաքի կեսն ապրում է մշտական սպառնալիքի ներքո: Եթե ինքնիշխան երկրում անկայուն միջավայր ստեղծվի, հարեւանն արագ կարձագանքի՝ խնդիրը Կալաշնիկովի օգնությամբ լուծելու համար»,- ասել է Մարգվելաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանը դեռեւս ռազմական սպառնալիք է զգում Ռուսաստանի կողմից իր տարածքի 20%-ը կորցնելուց հետո:

Նախագահի խոսքով, ինչպես եւ 2008 թվակնին Վրաստանում, Ռուսաստանն օգտագործեց Ուկրաինայում տիրող անկայուն վիճակն «իր բարեկամ նախագահի պաշտոնանկությունից հետո, որպեսզի 2014 թվականի մարտին գրավի Ղրիմն ու զինված ապստամբություն հրահրի ռուսախոս արեւելքում»: Նա ընդգծել է, որ Արեւմուտքի կողմից ավելի ուժեղ դատապարտման բացակայության դեպքում իրավիճակը կարող է կրկնվել Ռուսաստանի սահմանի երկայնքով գտնվող այլ երկրներում: «Մենք հույս ունենք լսել ավելի ուժեղ, սկզբունքային ուղերձ այն մասին, որ դա չի ընդունվում եւ չի ընդունվի անգամ Ուկրաինայի արեւելքում հրադադարից հետո»,- ասել է Մարգվելաշվիլին:

Վրաստանը նաեւ Եվրոպայի համար է սպառնալիք տեսնում Կրեմլի հսկայական քարոզչամեքենայի կողմից, որն աշխատում է Ռուսաստանի ընկալման փոփոխության ուղղությամբ, մասնավորապես՝ Ուկրաինայում նրա ներգրավվածության:

Մարգվելաշվիլին նշել է, որ Վրաստանում Կրեմլի քարոզչությունը ձգտում է վրացիներին ստիպել կասկածի տակ դնել Եվրոպային ինտեգրվելու օգտին իր ընտրությունը՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն առաջիկայում անդամություն չեն առաջարկում: «Հիմնական գաղափարն այն է, որ եվրոպացիները հոգ չեն տանում ձեր մասին, որ ձեզ մենակ են թողել, որ դուք ընտրություն չունեք եւ որ Վրաստանի եվրոպական ընտրությունը դատապարտված է»,- ասել է Վրաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ