News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում բժիշկները հետազոտել են, թե ինչ ազդեցություն են ունենում ոսկյա զարդերը մարդկանց վրա։ Պարզվում է, որ թանկարժեք մետաղը ոչ մի դրական ազդեցություն չունի  ընդհանուր ինքնազգացողության վրա, եւ դրանք կրելը անգամ կարող է վատ հետեւանքներ ունենալ։

Գիտնականները պարզել են, որ ոսկին խափանում է նյութափոխանակությունը եւ վատ է ազդում մարդու հոգեբանական վիճակի վրա։ Մարմնի վրա մեծ քանակությամբ ոսկի կրելը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ, գրում է Planet- today-ը։

Հատկապես ռիսկային գոտում են նրանք, որոնց նյարդային համակարգը կայուն չէ։ Էպիլեպսիայով տառապող հիվանդները առհասարակ պետք է հրաժարվեն ոսկյա զարդեր կրելուց։

Գիտնականները նշում են, որ ոսկին վտանգավոր է նաեւ նրանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջեւ։ Ոսկյա զարդեր կրող ձեռքերը մշտապես աչքի առջեւ են, ինչը կարող է նյարդային բռնկման պատճառ դառնալ։

Իհարկե սա չի նշանակում, որ առողջ մարդիկ պետք է հրաժարվեն ոսկի կրելուց, սակայն գիտնականները խորհուրդ են տալիս չափի մեջ կրել դրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ