News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրված, անկուսակցական վարչապետի որդու հիմնական մրցակից համարվող Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովոն»)  ինքնաբացարկ է հայտնել: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողոից տեղեկացավ, որ Հովհաննես Ղազարյանը դուրս է եկել ընտրապայքարից: Այսպիսով, հունիսի 7-ին Արտաշատի քաղաքապետի ընտրություններում մնացել է մեկ թեկնածու՝ վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը:

Ավելի վաղ թեկնածուներից մեկը եւս՝ Գարեգին Համբարձումյանը հետ էր վերցրել փաստաթղթերը: Հովհաննես Ղազարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով իր թեկնածությունը հանելուն, ասել էր, որ Արգամ Աբրահամյանը ավելի լավ կղեկավարի Արտաշատը. քան ինքը: Հարցին, թե այդ ինչ հատկանիշ ունի վարչապետի որդին, որ շնորհիվ ավելի վաղ կղեկավարի քաղաքը, նա նշել է, որ Արգամ Աբրահամյանը երիտասարդ է, բոլոր հնարավոր լծակները ունի, եթե իր դեպքում շատ բաներ խնդրեր, կմերժեին, ապա իրեն հաստատ չեն մերժի: «Ես հանուն ժողովդրի եմ դա անում, արտաշատցիների ցավը տանեմ»,-ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ