News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հաճախորդների սպասումներին ընդառաջ գնալով` Յունիբանկը ներկայացնում է «U-Cash» նոր սպառողական վարկը, որը տրամադրվում է կանխիկ դրամով: Վարկի գումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան:

Շահավետ պայմանների շնորհիվ, վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը: Մինչև 150 000 դրամ գումարով վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձինք` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Եթե վարկի գումարը կազմում է 300 000-500 000 դրամ, ապա անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

«Շուկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախորդներն այժմ նախընտրում են առավելագունս արագ և պարզ վարկավորում: Մենք մշակեցինք U-Cash կանխիկ դրամով վարկը, որի վերաբերյալ բանկի որոշումը, ինչպես և մեր այլ սպառողական վարկերի դեպքում, ներկայացվում է հաճախորդին մեկ րոպեում:  Նույն կերպ արագ իրականացվում է վարկի մարումը: Վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Ամենաշատ