News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի որոշմանը՝ «Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ միջազգային անկախ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Մեկ օր առաջ Բան Կի Մունը տեղեկացրել էր ՄԱԿ ԱԽ-ին չորս հոգուց բաղկացած հանձնաժողովի ձեւավորման մասին՝ Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Փալմերի գլխավորությամբ: Նրանում ընդգրկված են մեկական ներկայացուցիչներ Իսրայելից եւ Թուրքիայից, եւ Կոլումբիայի գործող նախագահ Ալվարո Ուրիբեն: Նախատեսվում է, որ իր առաջին զեկույցը հանձնաժողովը կներկայացնի սեպտեմբերի կեսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Իսրայելի հատուկ ուժերը հարձակվել էին «Ազատության նավատորմի» վրա, որը փորձում էր ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը: Հարձակման ժամանակ 9 մարդ էր զոհվել: Ավելի վաղ Իսրայելը հրաժարվում էր միջազգային անկախ հանձնաժողով ստեղծել, սակայն օրեր առաջ համաձայնվել է միջազգային հանրության պահանջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ