News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


CTV News հեռուստաալիքի լրագրողներն արտասովոր տեսանյութ են պատրաստել մի մարդու մասին, ում օտար տղամարդու դեմք են փոխպատվաստել: Տեսանյութում դոնորի քույրը հանդիպում է իր հանգուցյալ եղբոր դեմքը ստացած տղամարդուն:

Ռիչարդ Նորիսը, ով հիմա 39 տարեկան է, 22 տարեկանում պատահաբար իր դեմքին է կրակել: Այլանդակված դեմքը փրկելու համար տղամարդը 36 պլաստիկ վիրահատության է ենթարկվել, բայց այդպես էլ ցանկալի արդյունքի չի հասել:

Ըստ Informing-ի, 3 տարի առաջ ողբերգական հանգամանքներում զոհված 21-ամյա Ջոշուա Ավերսանոյի ընտանիքը երիտասարդի դեմքը նվիրաբերել է Նորիսին:

Տղամարդը նոր դեմքով ծանոթացել է դոնորի քրոջ՝ Ռեբեկա Ավերսանոյի հետ: Իսկ աղջիկը երեք տարվա ընթացքում առաջին անգամ կարող է դիպչել հանգուցյալ եղբոր դեմքին:

Հարկ է նշել, որ Ջոշուա Ավերսանոյի ընտանիքը երջանիկ է, որ կարողացել է օգնել Ռիչարդ Նորիսին՝ չնայած իրենց ապրած սարսափելի ողբերգությանն ու կորստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ