Մեծ Բրիտանիայի բնակչուհի Գերտրուդա Հինդլին, ով անցյալ շաբաթ դարձել է 103 տարեկան, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը։ Պարզվում է դա հեռուստացույցի բացակայությունն է, գրում է Mirror-ը։
«Իմ բոլոր ընկերներն ունեն հեռուստացույց, իսկ ես չեմ ուզում։ Ես ցանկանում եմ ուղղակի հանգիստ ապրել»,- ասել է կինը։
Հինդլին չի տեսել որ մի հեռարձակում՝ ո՛չ Եղիսաբեթ թագուհու ձեռնադրումը, ո՛չ Ջոն Քենեդիի սպանությունը, ո՛չ մարդու վայրէջքը Լուսին, ո՛չ Բեռլինի պատի անկումը։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը նույնպես նրան չի անհանգստացրել, գրում է Lenta-ն։
Հեռուստացույց նայելու փոխարեն նա, ողջ կյանքում դայակ աշխատելով, խնամել է ծեր մարդկանց։ Հինդլին չունի սեփական երեխաներ եւ ապրում է ծերանոցում։