News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հուլիսի 13-ին կլրանա Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի վթարի 2 տարին, որի համար 6 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտվել Հրաչյա Հարությունյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի աները՝  Վիկտոր Մարտիրոսյանն ասաց, որ բացարձակապես որեւէ նորություն չունեն Հրաչյա Հարությունյանից: Արդեն կես տարի է, ինչ դիմել են արդարադատության նախարարությանը, վերջինս էլ դիմել է ՌԴ-ին, սակայն դեռեւս որեւէ բան չեն պատասխանել: Վիկտոր Մարտիրոսյանը շատ հիասթափված էր եւ շեշտեց, որ պատկան մարմինները որեւէ հարց չեն կարողանում լուծել: «Հրաչյայի անվան «Արարատբանկում» գումար կա, քաղաքացիներին էին հավաքել, իր կինը, աղջիկը, թոռը սոված ման են գալիս, չեն կարողանում հանել, ասում են՝ պետք է Հրաչիկի համաձայնագիրը լինի, որ տան, բայց որտեղի՞ց լինի, ո՞վ է գնում մոտը: Փաստաբանին զանգում ենք, հեռախոս էլ չի վերցնում, դիմել ենք Արդարադատության նախարարությանը, որ գոնե այդ հարցով օգնեն»,-ասաց նա:

Վիկտոր Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ  վերջերս էլ Հրաչյա Հարությունյանի 80-ամյա հոր վրա 500 հազար դրամ ջրի վարձ են գրել, նա չի կարող այդ գումարը վճարել, ուղարկել են ԴԱՀԿ-ին, որ բռնագանձի:

Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի արդյունքում արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանըանփոփոխ է թողել այդ դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ