News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հրաչյա Հարությունյանին էքստրադիցիայի ենթարկելու մասով առայժմ համաձայնություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:

Նա նշեց, որ այս պահին նման բան չկա: «Ռուսական կողմից դեռ վերջնական պատասխան չենք ստացել, համենայն դեպս՝ այս փուլում փոխանցման վերաբերյալ որոշում չունեն»,-ասաց նախարարը: Հարցին, թե ինչ ժամկետում պարզ կլինի տեղափոխման հարցը, նախարարն ասաց, որ որեւէ ժամկետ չկա, մշտապես կապի մեջ են իրենց ռուս գործընկերների հետ:

Նշենք, որ դատապարտյալը կարող է փոխանցվել միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում՝ երբ տվյալ անձը Կատարող պետության քաղաքացի է, դատավճիռը վերջնական է, փոխանցման մասին խնդրանքն ստանալու պահին պատիժը կրելու համար դատապարտյալին մնացել է առնվազն վեց ամիս ժամկետ, կամ պատժի ժամկետն անսահմանափակ է, փոխանցումը համաձայնեցված է դատապարտյալի հետ, կամ երկու Կողմերից որևէ մեկը, ելնելով դատապարտյալի տարիքից, ֆիզիկական կամ հոգեկան վիճակից, անհրաժեշտ է համարում փոխանցումը համաձայնեցնել նրա օրինական ներկայացուցչի հետ եւ այլն:

Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի արդյունքում արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանըանփոփոխ է թողել այդ դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ