News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՌԴ կողմից ՀՀ ԶՈՒ համար սպառազինություն ձեռք բերելու համար ՀՀ-ին տրամադրվող 200 մլն դոլարի արտոնյալ վարկից 50 մլն դոլարը տրամադրվելու է ՀԷՑ-ին, որպեսզի մարի էլեկտրաէներգիայի արտադրողներին ունեցած իր 23 մլրդ դրամի պարտավարությունները::

Ստացվում է, որ ՀՀ-ն 50 մլն դոլարի պակաս ժամանակակից սպառազինություն կգնի բանակի համար, եւ այդ չափով մեր անվտանգությունը կտուժի, բայց մյուս կողմից՝ հնարավոր կլինի թույլ չտալ էլեկտրաէներգիայի թանկացումը:

ՀԷՑ-ն, իհարկե, այդ գումարը կվերադարձնի բանակին, երբ աուդիտը պարզի, որ թանկացումը հիմնավոր է, եւ մենք սկսենք սպառած էլեկտրաէներգիայի համար ավելի շատ վճարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ