Միխայիլ Խոդորկովսկու փաստաբան Վադիմ Կլյուվգանտը հայտարարել է, որ 1998թ. Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործում իր պաշտպանյալին կասկածելը երեւակայական ժանրից է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քննչական կոմիտեի երեւակայությունները չեմ մեկնաբանում»,-ասել է Կլյուվգանտը։
Իր հերթին Խոդորկովսկու մամուլի խոսնակը հայտարարել է, որ տեղյակ է այդ մասին, բայց դեռեւս չի կարող ոչինչ ասել։
Հիշեցնենք, որ ուսաստանի քննչական կոմիտեին վերսկսել է Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության հետաքննությունը։ Վկաների ու կասկածյալների հարցաքննություններ կկատարվեն, որոնց շարքում, ամենայն հավանականությամբ, կլինի նաեւ Խոդորկովսկին: