News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի «Ազատության նավատորմի» վրա հարձակվելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նա հերքել է մեղադրանքները, թե իր երկիրը աջակցել է «Ազատության նավատորմին», որը մեկնում էր Գազայի հատված: Բելգիայի ԱԳՆ ղեկավար Սթիվեն Վանակերեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դավութօղլուն հայտարարել է, թե «Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի` բաց ծովում անմեղ խաղաղ մարդկանց սպանության համար, այլ ոչ թե մեղադրի Թուրքիային»:

Նշենք, որ իսրայելական անկախ հանձնաժողովում կայացած լսումներում վարչապետ Բենյամին Նաթանյահուն մեղադրել էր Թուրքիային` հակամարտությունն իր շահերին ծառայեցնելու մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին իսրայելական զինվորականները հարձակվել էին «Ազատության նավատորմի» վրա, որը մարդասիրական բեռներ էր տեղափոխում Գազայի շրջափակված հատված: Հարձակման արդյունքում զոհվել էր 9 հոգի:

Իսրայելը անկախ հանձնաժողով է ստեղծել միջադեպի մանրամասները քննելու համար:

Օրերս մի հանձնաժողով էլ ստեղծել է ՄԱԿ-ը, որի կազմում ընդգրկված են Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Փալմերը, Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն, եւ մեկական ներկայացուցիչներ Իսրայելից ու Թուրքիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ