News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արդարացումները, թե Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվել է միայն 200 հազար հայ, լիովին անհիմն են։ Այդ մասին գրում է իտալական «Il Giornale d’Italia» պարբերականը։

Հոդվածում ասվում է.

«Այսօրվա Թուրքիան ժխտման ուղին է ընտրել։ Իհարկե, այսօրվա պետությունը չի կարող պատասխանատվություն կրել անցյալում կատարվածի համար։ Բայց Թուրքիան հայտարարում է, թե իրականում զոհվել է 200 հազար։ կարծես, դրանից հանցագործությունն ավելի պակաս սարսափելի է դառնալու։

Իրականում հայ ժողովրդին հալածել են հեռավոր 301 թվականից, երբ նա դարձավ առաջինը քրիստոնեություն ընդունած ազգը։

Ցեղասպանության մեկնարկից ամիսներ առաջ «Իթթիհադ» կոմիտեի գաղտնի հանդիպմանը դրա գորադիր քարտուղար նազիմն ասում էր. «Այլ հարմար պահ կարող է էլ չլինել ողջ հայկական բնակչությանը ոչնչացնելու համար Այս պահին խոշոր տերությունների միջամտությունը քիչ հավանական եմ համարում»։

Դա ոչնչացում էր բառի բուն իմաստով, եւ դրա վկայությունները բազմաթիվ են։ Առանձնակի գազանությամբ էին հաշվեհարդար տեսնում հոգեւորականների հետ։ Վանի կուսակալ եւ պաշտպանության նախարար Էնվերի զարմիկ Ջեւդեթ բեյը պայտեր էր մեխում նրանց ոտքերին»,- գրում է պատմաբան Ալբերտո Ռոսսելին։ Գազանություններն այնտեղ էին հասել, որ անգամ պատերազմի ժամանակ իրենց խստությամբ հայտնի գերմանացիները պահանջեցին վերջ դնել «անիմաստ դաժանությանը»։ Բայց օսմանցիները չդադարեցրին։

Իրադարձությունների հանգամանալից պատկերը ներկայացնող Ռոսսելին նկատում է, որ որոշ թուրք նահանգապետեր, թեեւ շատ քիչ, հրաժարվում էին կատարել Կոնստանդնուպոլսից եկող հրամանները։ 1915թ. հուլիսին Անկարայի նահանգապետին հանեցին եւ նրա փոխարեն կատաղի մի զինվորականի նշանակեցին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ