News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կանադայի բնակիչը կկանգնի դատարանի առջեւ՝ աթոռին կապած 110 փուչիկով թռչելու համար: Դանիել Բորիան հայտարարել է, որ այդ կերպ ցանկացել է ուշադրություն հրավիրել իր բիզնեսի նկատմամբ:

Ոստիկանությունը Բորիային կալանավորել է այն բանից հետո, երբ նա բացել է պարաշյուտն ու վայրէջք կատարել: CNN-ի փոխանցմամբ, տղամարդուն մեղադրում են կյանքի համար վտանգավոր գործողություն կատարելու համար: Իրավապահների փոխանցմամբ, փուչիկներով աթոռն այդպես էլ վայրէջք չի կատարել:

Կանադացին նշել է, որ նախապես ծրագրում էր ինքնաթիռ կամ ուղղաթիռ վարձել՝ Calgary Stampede ռոդեո-փառատոնի տարածքի վրայով թռչելու համար, սակայն մերժում է ստացել:

Ընդհանուր առմամբ, Բորիան իր հնարքի համար ավելի քան 10 հազար դոլար է ծախսել: Նա 19.99 դոլարով աթոռ է գնել եւ 110 փուչիկ, յուրաքանչյուրը՝ 13 դոլարով: Դրանք հելիումով լցնելը եւս 80 դոլար արժեցել՝ յուրաքանչյուր փուչիկի համար:

Կանադացին առայժմ գրավի դիմաց ազատ է արձակվել՝ պայմանով, որ 300 մետր հեռավորություն կպահպանի Stampede-ի տարածքից: Ըստ The Calgary Sun-ի, Բորիայի գործը քննվելու է հուլիսի 13-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ