News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի  գյուղացիները Իսպանիայի եւ Գերմանիայի հետ սահմանին մի քանի ճանապարհ են փակել, որպեսզի թույլ չտան, որ ներմուծված մսամթերքով բեռնատարները մուտք գործեն Ֆրանսիայի տարածք։ Տեղական մամուլի տեղեկությունների համաձայն՝ ցուցարարները  կարծում են, որ արտասահմանյան մատակարարները մրցակցության անարդար պայմաններ են ստեղծում եւ ապրանքը վաճառում են ցածր գներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գյուղացիները 6 մաքսակետերում ճանապարհի երկայնքով տրակտորներ են կանգնեցրել։ Ստրասբուրգի մոտակայքում նրանք ստուգում են բոլոր բեռնատարների վարորդների բեռները։ Մի քանի մեքենա արդեն ստիպված են եղել վերադառնալ Գերմանիա։

Համանման մի ակցիա էլ տեղի էր ունեցել նախօրեին ֆրանս-իսպանական սահմանի մոտակայքում։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ մեքենաներից դուրս են հանելու ոչ միայն Իսպանիայից բերված  մսամթերքը, այլ նաեւ մրգերն ու բանջարեղենը։

Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակվում են անցյալ շաբաթվա սկբից։ Դրանց պատճառը տնտեսությունների ծանր ֆինանսական վիճակն է, որի պատճառով հարյուրավոր մարդիկ սնանկացման եզրին են հայտնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ