News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են աշխատանքային երկհերթ ժամանակացույցով ոռոգման, ինչպես նաեւ խոտհնձի աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների, առեւտրի եւ բնապահպանության վարչությունների եւ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ՝ հրդեհավտանգ հատնվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ:

«Ուշադրության կենտրոնում պահեք այն վայրերը, որտեղ չորացած խոտ ունենք: Խիստ հսկողության տակ պահեք սպասարկող ընկերությունների եւ ռեստորանային համալիրների աշխատանքը եւ արգելեք հրավառությունները: Ու հատկապես հաշվի առնելով, որ հրդեհների մի քանի դեպքերի պատճառը հենց հրավառություն է եղել, նախազգուշացրեք տվյալ օբյեկտների պատասխանատուներին առնվազն այս ժամանակահատվածում ձեռնպահ մնալ հրավառություններ կազմակերպելուց»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ