News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պղինձն այսօր՝ հուլիսի 28-ին, թանկացել է այն բանից հետո, երբ նախօրեին Չինաստանի ֆոնդային բորսաներում խոշոր վաճառքի պատճառով  մետաղը 1 տոկոսով արժեզրկվել էր։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.66 տոկոսով եւ կազմել 2.37 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կգ)։ Լոնդոնի մետաղի բորսայում պղնձի 3 ամիս հետո կատարվելիք մատակարարումների գները նվազել են 1.43 տոկոսով եւ կազմել 5188 դոլար մեկ տոննայի դիմաց։ Ալյումինի մեկ տոննան էժանացել է 0.21 տոկոսով եւ կազմել 1639 դոլար, իսկ ցինկի մեկ տոննան՝ 0.97 տոկոսով եւ կազմել 1933 դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ նախօրեին Չինաստանի ֆոնդային բորսաներում Shanghai Composite Index-ի ինդեքսը 8.78 տոկոսով նվազել էր, ինչը 2007թ.-ից ի վեր գրանցած ռեկորդային անկում էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ